ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ասում են...

Ասում են...
01.08.2019 | 11:05

...թե Սամվել Բաբայանի թիմում անորոշությունը գնալով խորանում է: Վերջիններս վստահ են եղել, որ իրենց հավաքած ստորագրությունները «մեծ տպավորություն» են թողնելու բոլորի վրա, ինչն էլ քարտ-բլանշ է դառնալու իրենց ձեռքին, որպեսզի կյանքի կոչեն դավադրության մարշալ-պլանը ռուսական որոշակի ազդեցիկ ուժերի հովանավորության ներքո` ցնցումների տանեն Ղարաբաղը, սակայն ստորագրությունների հրապարակումից «հինգ րոպե պակաս» հայաստանյան դեսանտի իջեցումը Ղարաբաղ` ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի տեսքով, ինչպես նաև ողջ հայ հանրության վերաբերմունքն այդ դավադրությանը, Բաբայանի թիմում նահանջի տրամադրությունները գերիշխող դարձրին։

Նախատեսված էր, որ հուլիսի 21-ին պետք է տեղի ունենար Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության համագումարը, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամանակով։ «Կամանդույուշչիի» թիմում այն տեսակետն է շրջանառվում, որ եթե կարողանան խորհրդարանական ընտրություններին մասնակցել ու մի կերպ մտնել խորհրդարան, դա արդեն մեծ բան կլինի»,- ասաց թիմին մոտ կանգնած մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 20267

Մեկնաբանություններ